17/08/2011 12:28
ԱՄՆ-ն խոստովանել է, որ 2 ավիահարված է հասցրել Իրաքին
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը Իրաքի տարածքում երկու ավիահարված են իրականացրել: Այդ մասին օգոստոսի 17-ին հաղորդել է «Agence France-Presse»-ը` վկայակոչելով Իրաքում ամերիկյան զինված ուժերի քարտուղար Ջեֆրի Բյուկենենին:
Ինչպես նշում է գործակալությունը, Բյուկենենի խոստովանությունը վկայությունն է այն բանի, որ ամերիկացիները Իրաքի տարածքում իրականացնում են ավիահարվածներ:
Ռմբակոծության թիրախներից էր «Երանելի օրվա բրիգադ» ահաբեկչական խմբավորումը, որին սատարում է Իրանը: Ըստ Բյուկենենի, գրոհայինները Բասրայի ամերիկյան բազայի ուղղությամբ հռթիռներ են արձակել, դրա համար ամերիկկացի զինվորները ստիպված են եղել ձեռնարկել համապատասխան միջոցներ:
Բյուկենենն ընդգծել է, որ ամերիկացիները գործել են ինքնապաշտպանությունից ելնելով: Այս մասին հաղորդում է Լենտա.ռու-ն: