18/08/2011 10:21
Բաշար Ասադը հայտարարել է ռազմական գործողությունների ավարտի մասին
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որ սիրիական բանակը ավարտել է ուժային գործողությունները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմանբ:
Ինչպես հայտնել էր ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը, Բան Կի-մունն Ասադի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և զանգվածային ձերբակալությունները, ինչին համաձայնել է Սիրիայի նախագահը:
ՄԱԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ գլխավոր քարտուղարն իր մտահոգություններն է հայտնել` կապված վերջին հաղորդագրությունների հետ սիրիական անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների և ուժի ոչ համարժեք կիրառման հետ քաղաքացիական բնակչության նկատմանբ` երկրի ամբողջ տարածքում:
Իր հերթին Բաշար Ասադը հայտարարել է, որ ռազմական և ոստիկանական գործողություններն ավարտվել են:
Նշենք, որ երեկ հաղորդվել էր, թե սիրիական բանակն արդեն դուրս է եկել Դեյր էլ-Զոր և Լաթաքիա քաղաքներից` բարեհաջող ավարտին հասցնելով «հակաահակբեկչական գործողությունների ծրագիրը: Այդ մասին հաղորդում է BBC-ին: