18/08/2011 14:10
Ֆաբրեգաս. «Երջանիկ եմ, որ նորամուտս նշեցի «Բարսելոնում»
Կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով Իսպանիայի Սուպերգավաթի համար «Ռեալի» հետ պատասխան խաղում իր նորամուտը նշեց «Բարսելոնի» կազմում, խոսել է հանդիպման վերջնամասում գրանցված տհաճ միջադեպի մասին:
«Սա շատ մրցունակ ֆուտբոլ է, մենք խոսում ենք աշխարհի լավագույն թիմերի մասին, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է հաղթել,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Սա նորմալ երևույթ է ֆուտբոլում, նման իրավիճակներ կարող են լինել: Լավ է, որ նորամուտս նշեցի դրական զգացումներով: Ես շատ երջանիկ եմ: Կարծում եմ` կարողացա օգնել թիմին»: