18/08/2011 11:35
Իրանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ-ի բողոքի նոտային
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանը պատասխանել է մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյիդ Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությանը վերաբերող բողոքի նոտային, ինչն ադրբեջանական կողմը հակադրբեջանական էր որակել։
«Թրենդ» լրատվական գործակալությունը հղում կատարելով Ադրբեջանի արտգործնախարարությանը նշում է, որ ներկայումս ադրբեջանական կողմն ուսումնասիրում է իրանական կողմի պատասխանը։