19/08/2011 09:51
Բելգիայում փոթորկից 3 մարդ է մահացել
3 մարդ զոհվել, ավելի քան 70-ը ստացել են վնասվածքներ Բելգիայի Հասսելթ քաղաքում ընթացող ռոք-փառատոնի ժամանակ, երբ հանկարծակի սկսվել է փոթորիկը, հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրեսս» գործակալությունը:
Փոթորկի արդյունքում փլուզվել են 2 բեմերը, մեծ հեռուստաէկրանները, գովազդային վահանակները:
Ավանդական դարձած փառատոնին մասնակցում էին ավելի քան 60.000 մարդ: Որոշում է կայացվել դադարեցնել փառատոնը և էվակուացնել մարդկանց: