19/08/2011 10:49
Իսրայելի օդուժը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի շինություններին
Իսրայելի ռազմական օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի անվտանգության ծառայության շենքային համալիրներին, ինչի հետևանքով քանդվել է առնվազն 3 շենք, իսկ պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ զոհվել է 13-ամյա մի տղա և ևս 17 մարդ վիրավորվել է, իսկ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Նախօրեին Էյլաթ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել էին 5 իսրայելցիներ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն խոստացել էր պատժիչ գործողություն իրականացնել:
Վարչապետը նշել է, որ «ես սկզբունքորեն որոշել եմ, որ եթե դուք ցավ եք պատճառում իսրայելացիներին, մենք անմիջապես ուժով ենք պատասխանելու: Այդ սկզբունքը գործածվել է այսօր: Մարդիկ, որոնք հրաման էին տվել սպանել մեր քաղաքացիներին, իսկ այնուհետև թաքնվել Գազայում, այլևս մեր հետ չեն, Իսրայելը կպահանջի ահաբեկիչների ղեկավարներից մեծ գին վճարել, և եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Իսրայելը կընդունի ահաբեկիչների հարձակումները, ապա նա սխալվում է»:
Նշենք, որ նախօրեին իսրայելական ռազմա-օդային ուժերը, ահաբեկչությունից մի քանի ժամ անց, հարվածներ են հասցրել Գազայի հատվածին, ինչի հետևանքով զոհվել էին պաղեստինյան միավորված խմբավորումների «Ժողովրդական դիմադրության կոմիտեների» դաշտային հրամանատար Քամալ ան-Նայրաբը, նրա 4 օգնականները և 9-ամյա երեխա: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: