19/08/2011 12:14
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայում 6,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի մոտակայքում, որտեղ տեղակայված է մարտին բնական աղետների հետևանքով շարքից ամբողջապես դուրս եկած նույնանուն ԱԷԿ-ը:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տարածած հաղորդագրությանը:
Տեղեկատվության համաձայն, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 113 կմ հեռավորության վրա: Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը ստորգետնյա ցնցումներից հետո հայտարարել է ցունամիի վտանգի մասին:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում: