19/08/2011 11:54
Հայ շախմատիստները` համաշխարհային ուսանողական խաղերում
Գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը և Հրանտ Մելքումյանը Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ուսանողական խաղերում 6 հնարավորից վաստակել են 4,5-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ բաժանում են 3-13-րդ տեղերը: Հայ գրոսմայստերները մեկ միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Լի Չաոյից (Չինաստան):
Աղջիկների մրցաշարում միջազգային վարպետներ Կարինա Համբարձումովան և Աննա Հայրապետյանն ունեն համապատասխանաբար 3,5 և 3 միավոր: Այս մասին հայտնում է armchess.am-ը: