20/08/2011 10:33
Բրիտանական անկարգությունների օտարերկրացի մասնակիցները կարտաքսվեն
Օտարերկրացիները, որոնք օգոստոսի սկզբին Բրիտանիայի քաղաքներում ձերբակալվեն են անկարգություններին մասնակցելու համար, պետք է արտաքսվեն երկրից առաջին իսկ հնարավորության դեպքում: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ներգաղթի հարցերով նախարար Դէմիան Գրինը:
Ըստ Բրիատանիայի սահմանապահ ծառայության, անկարգությունների պատճառով 2800 ձերբակալվածներից 150-ը օտարերկրյա քաղաքացիներ են:
Երկրի ներգաղթի օրենքների համաձայն, հանցագործները, որոնք չեն հանդիսանում ԵՄ քաղաքացիներ, կարող են իսկույն ենթարկվել արտաքսման այն դեպքում, եթե դատապարտվել են 12 ամսյա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ին(bbc.co.uk):