20/08/2011 11:07
«ՀԱՄԱՍ»-ը դադարեցնում է զինադադարն Իսրայելի հետ
«ՀԱՄԱՍ» շարժման ղեկավարությունը չեղյալ է հայտարարել Իսրայելի հետ գոյություն ունեցող փաստացի զինադադարը, որը շարունակվել էր ավելի քան 2 տարի:
Այդ քայլին «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչները գնացել են այն բանից հետո, երբ Իսրայելը սկսեց օդային հարվածներ հասցնել Գազայի հատվածին, իսկ իսրայելական ռազմա-օդային ուժերը սկսեցին ռմբակոծությունը` ի պատասխան իսրայելական Էյլաթ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների:
Զինադադարի դադարեցման մասին հայտարարությունը հնչել է «ՀԱՄԱՍ» շարժման ռադիոեթերում:
Նշենք, որ վերջին շրջանում իսրայելական ռազմա-օդային ուժերի Գազայի հատվածին օդային հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեխաներ, իսկ պաղեստինյան ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող 13 կառույցների: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: