20/08/2011 11:43
Մ.Քադդաֆիի մերձավոր համախոհն անցել է հակառակորդի կողմը
Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի նախկին համախոհը` Աբդել Սալամ Ջելուդը, անցել է հակառակորդի կողմը:
Լիբիայի նախկին վարչապետ Աբդել Սալամ Ջելուդը երկար ժամանակ եղել էր Մ. Քադդաֆիի «աջ ձեռքը» և համարվում էր պետության 2-րդ դեմքը, սակայն պետք է նշել, որ 1990-ական թթ.-ին, Մ. Քադաֆիի և Ա. Ջելուդի միջև տարաձայնություններ էին սկսվել:
Լիբիական ընդդիմության ներկայացուցիչ Մահմուդ Շամամի խոսքերով, Ջելուդը հասնելով Լիբիայի արևմուտքում ընդդիմության կողմից վերահսկսվող տարածք` այնտեղից փախել է Եվրոպա:
Ընդդիմադիրների կարծիքով Ջելուդի փախուստը խոսում է Քադաֆիի դիրքերի թուլացման մասին: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: