22/08/2011 11:32
Չավեսը խնդրում է աղոթել Լիբիայի ժողովրդի համար
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը դիմել է համաքաղաքացիներին`Լիբիայի ժողովրդի համար աղոթելու խնդրանքով, որը դարձել է «ՆԱՏՕ-ի զորքերի կողմից իրականացված զինված ագրեսիայի զոհ»:
Նա հայտարարել է, որ իմպերիալիստական տերությունները «մահ են տարածում լիբիական հողի վրա` ռմբակոծության ենթարկելով դպրոցները, հիվանդանոցները և բնակելի տները»:
Չավեսը նշել է. «այսօր մենք տեսանք, թե ինչպես Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովրդավարական կառավարությունները քանդում էին Տրիպոլին` լիբիական մայրաքաղաքի վրա ռումբեր նետելով միայն այն պատճառով, որ նրանք դա ցանկանում էին»: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: