22/08/2011 10:23
Օբամա. Լիբիայի ապագան լիբիացիների ձեռքում է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Լիբիայի առաջնորրդ Մուամար Քադաֆիի վարչակարգը ցույց է տալիս փլուզման նշաններ:
Օբաման կոչ է արել Քադաֆիին հայտարարել, որ նա չի վերահսկում իրադրությունը Լիբիայում, թողնել իշխանությունը, որպեսզի խուսափի հետագա արյունահեղությունից:
ԱՄՆ նախագահի խոսքերով այժմ Լիբիայի ապագան գտնվում է լիբիացիների ձեռքում:
Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ը շարունակելու է սերտ համագործակցությունը ապստամբների Ազգային անցումային խորհրդի հետ:
Նշենք, որ մինչ այդ ապստամբները հայտարարել էին, որ վերահսկում են Տրիպոլիի մեծ մասը: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ին(bbc.co.uk):