22/08/2011 14:22
Քադաֆիի տապալմամբ լիբիացիները կարող են ամեն ինչ նորից սկսել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը վստահ է, որ Մուամար Քադաֆի տապալմամբ Լիբիայի բնակիչները շանս կունենան սկսել ամեն ինչ նորից:
Ա. Ռասմուսսենի կարծիքով, այժմ սկսվում է «նոր Լիբիայի» ժամանակաշրջանը և այդ պետության հիմքում դրված կլինի ազատությունը, այլ ոչ թե վախը:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը նշել է, որ Քադաֆին իրականացրել է «սարսափելի հանցանքներ Լիբիայի ժողովրդի նկատմամբ»:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նշել է, որ Քադաֆիի վերջը կանխորոշված է, իսկ Լիբիայի առաջնորդը պետք է իրեն հավատարիմ զորքերը հետ քաշի զորամասեր: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: