22/08/2011 11:46
Ս.Հասրաթյան. ԼՂՀ պաշտպանության բանակը հրադադարի ռեժիմը չի խախտել
«ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի ռեժիմը չեն խախտել: Շփման գոտու ողջ երկարությամբ ինչպես այսօր, այնպես էլ ողջ շաբաթվա ընթացքում, ՊԲ ստորաբաժանումները հարգել են հրադադարի ռեժիմը»,- այս մասին Aysor-ին ասաց ԼՂՀ ՊԲ Լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, թե ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից արձակված կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ զորամասերից մեկի զինծառայող, լեյտենենատ Ակիֆ Աբդիևը:
Ըստ Հասրաթյանի՝ Ադրբեջանի կողմից տարածված հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվություն է: