22/08/2011 12:00
Չնայած բողոքներին՝ Ճապոնիա կժամանի Թայլանդի նախկին վարչապետը
Այսօր Տոկիո կժամանի Թայլանդի նախկին վարչապետ Թաքսին Չինավատը։
Թայլանդի ընդդիմությունը դեմ է այս այցին: Նրանց կարծիքով Ճապոնիան չպետք է մուտքի վիզա տրամադրեր իրենց նախկին վարչապետին։ Ընդդիմադիրները Ճապոնիայի իշխանություններին հիշեցնում են, որ Չինավատը պաշտոնական դիրքի չարաշահման համար իր հայրենիքում դատապարտված է 2 տարվա ազատազրկման, այդ իսկ պատճառով Ճապոնիան իրավունք չուներ նրան վիզա տրամատրել։
Նրանց կարծիքով, Ճապոնիայի կողմից նման որոշման համար առիթ է հանդիսացել այն, որ Թայլանդում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում Չինավատի քույրը հաղթանակ է տարել։