23/08/2011 10:26
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
Ճապոնիայի վարչապետ, դեմոկրատական կուսակցության ղեկավար Նաոտո Կանը հայտարարել է, որ օգոստոսի 29-ին հրաժարական կտա։ Այդ օրը տեղի կունենան Ճապոնիայի ղեկավարող կուսակցության նոր նախագահի ընտրությունները։
Հունիսին վարչապետին հաջողվեց խուսափել ընդդիմադիր պատգամավորների առաջարկությամբ իրեն անվստահության քվե ներկայացնելուց։ Ընդդիմադիրները դժգոհ էին ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո կառավարության ձեռնարկած գործողություններից։
Քվեարկությունից առաջ Կանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ կհեռանա իր պաշտոնից՝ աղետի հետևանքները վերացնելուց հետո։