23/08/2011 11:00
Տրիպոլիում Քադաֆիի զորքերը դիմակայում են ապստամբներին
Տրիպոլիում ապստամբները հանդիպել են Մուամմար Քադաֆիին հավատարիմ ուժերի կատաղի դիմադրությանը:
Լիբիական առաջնորդի որդի Սեյֆ ալ-Իսլամը, որի ձերբակալման մասին մինչ այդ հայտարարել էին ապստամբները, գտնվում է ազատության մեջ:
Ընդդիմությունն այս պահի դրությամբ իր վերահսկողության տակ է պահում մայրաքաղաք Տրիպոլին, սակայն քաղաքի մի քանի շրջաններում շարունակվում են կատաղի մարտերը:
Իսկ ապստամբ զորքերի մի խումբը, որը արևմտյան կողմից շարժվում էր մայրաքաղաքի կենտրոն ստիպված էր ետ քաշվել:
Քադդաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը`Քադաֆիի փաստացի ժառանգորդը, գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ գտնվող «Ռիսկոս» հյուրանոցում և իրեն շատ առույգ և վստահ է պահում:
Նրա խոսքերով, Տրիպոլիում ապստամբները ընկել են թակարդի մեջ և կառավարական զորքերը «կոտրել են նրանց ողնաշարը»:
Ս. ալ-Իսլամը հայտարարել է, որ իր հայրը գտնվում է Տրիպոլիում, բացի այդ նշել է. «մենք այստեղ ենք, սա մեր երկիրն է, մեր ժողովուրդը և մենք ապրում ենք այստեղ: Եվ մենք կհաղթենք, քանի որ ժողովուրդը մեզ հետ է»: Այդ մասին հաղորդում է «ԲիԲԻՍի»(bbc.co.uk) կայքը: