24/08/2011 11:21
ԵՄ-ն ու Ռուսաստանը պետք է միավորեն իրենց տնտեսական գոտիները
Ռուսաստանը և Եվրամիությունը պետք է միավորվեն` ի հակակշիռ ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի տնտեսությունների. «Վեդոմոստի» թերթին տրված հարցազրույցում կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահի` ֆրանս-ռուսական գործարար կապերի գծով հատուկ ներկայացուցիչ Ժան-Պիեռ Տոման: Տեղեկացնում է «BBC»-ն:
Համաձայն հաղորդագրության` նա տեղեկացրել է, որ աշնանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլ Սարկոզին կներկայացնի զեկույց` Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համատեղ տարածք ստեղծելու առաջարկներով:
Տոման ավելացրել է, որ Ֆրանսիան աջակցում է Ռուսաստանի` եվրոպական տնտեսական տարածք մուտք գործելուն, ինչի մասին բազմիցս հայտարարել են երկու երկրների նախագահները:
Նրա կարծիքով, եվրոպական երկրները պետք է «համախմբվեն» և արտադրանք թողարկեն ոչ միայն իրենց երկրների, այլև ամբողջ Եվրոպայի համար: