26/08/2011 11:07
Ո՞վ կլինի Աբխազիայի հաջորդ նախագահը.Աբխազիայում ընտրություններ են
Նախագահ Սերգեյ Բաղափշի վաղաժամ մահից հետո Աբխազիայի բնակչությունն այսօր կընտրի իր երկրի նոր ղեկավարին։
Նշենք, նախագահի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու` երկրի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչ Ռաուլ Հաջիմբան:
Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե ընտրելու իրավունք ունեցող ազգաբնակչության 50 տոկոսից ավելին մասնակցություն կցուցաբերի: Երկրի ԿԸՀ-ն մտադիր է ընտրությունների նախնական արդյունքներն հրապարակել վաղը` օգոստոսի 27-ին:
Ընտրություններին կմասնակցեն 100 երկրների դիտորդներ։ Նրանց թվում են Հայաստանի և Արցախի ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ 1990թ. Աբխազիան հայտարարեց Վրաստանի կազմից դուրս գալու և որպես անկախ պետություն հանդես գալու մասին։
Աբխազիայի անկախությունն առայժմ ճանաչել է միայն Ռուսաստանը։