26/08/2011 13:04
ԱՄՆ հինգ նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
«Այրին» փոթորիկը մոտենում է Նյու Յորք քաղաքին, ինչի հետևանքով սկսվել է քաղաքի մի շարք թաղամասերի զանգվածային տարհանման աշխատանքները: Այս մասին հաղորդում են ամերիյան լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն, ԱՄՆ արևելյան հատվածում 5 նահանգներ հայտարարել են արտակարգ դրության մասին: Դրանց թվում են Նյու Յորքը, Մերիլենդը, Վերջինիան, Նյու Ջերսին և Հյուսիսային Կարոլիան:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, փոթորիկն ու 180 կմ/ժ արագությամբ ընթացող ուժգին քամիներն ամենաքիչը մեկ օրից արդեն կարող են բախվել Նահանգների արևելյան ափերին:
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը տարհանման առնչությամբ դիմել է ազգաբնակչությանը` խորհուրդ տալով նախապատրաստել առաջին անհրաժեշտության պարագաները, որ անհրաժեշտ կլինեն հավանական տարհանման ժամանակ:
Միաժամանակ Պենտագոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե երկրի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստության բնական աղետի հնարավոր հետևանքները չեզոքացնելու նպատակով: Նշվում է, թե ռազմածովային ուժերի մոտ 28 նավ Նորֆիլկ բազայից արդեն դուրս են եկել բաց ծով:
«Այրին» փոթորիկը Սաֆիր-Սիմպսոնի սանդղակով վտանգավորության երրորդ աստիճանն ունի և արդեն հասցրել է զգալի վնասներ հասցնել Կուբային, Հայիթիին, ինչպես նաև Բահամյան կղզիներին: