26/08/2011 11:47
Ճապոնիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականը
Ճապոնիայի վարչապետ և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նաոտո Կանը հրաժարական է տվել կուսակցության առաջնորդի պաշտոնից:
Սպասվում է, որ այսօր էլ նա կհայտարարի իր վարչապետի պաշտոնից հեռանալու մասին:
Նշենք, որ քաղաքական գործիչը բազմաթիվ անգամ քննադատության էր ենթարկվել այս տարվա մարտյան ցունամիից հետո իր գործողությունների համար:
Հունիսին ընդդիմությունը առաջարկել էր նրան հայտնել անվստահություն քվե, սակայն Կանը հայտարարել էր, որ ինքը կհեռանա պաշտոնից, հենց որ կուրվագծվեն երկրի նոր բյուջեի առանցքային կետերը և վերացվեն ցունամիի հետևանքները:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Ճապոնիայում կայանալու են նոր վարչապետի ընտրությունները: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ին(bbc.co.uk):