27/08/2011 10:26
Դարի փոթորիկը մոտենում է Նյու-Յորքին
ԱՄՆ արևելյան 7 նահանգներում՝ Հյուսիսային Կարոլինայից, մինչև Նյու-Յորք, մոտեցող «Այրին» փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ ելույթ է ունեցել, և մոտալուտ փոթորիկը պատմական համարել։
Այս տարի սա Ատլանտյան օվկիանոսի առաջին փոթորիկն է ։ Քամու արագությունը 185 կմ/ժամ-ի է հասնում։
Մոտալուտ փոթորկի պատճառով ավելի քան 7 հազար ավիաչվերթ է դադարեցվել։ Սպասվում է, որ մի շարք ավիաընկերություններ ընդհանրապես կդադարեցնեն աշխատանքը։
Եթե մինչև կիրակի քամու արագությունը չթուլանա, փոթորկի հասցրած հետևանքներն անկանխատեսելի կլինի։ Մասնագետների գնահատմամբ՝ նման ուժգնությամբ փոթորիկ աշխարհը դեռ չի տեսել։
.