29/08/2011 12:58
Ռաֆայել Նազարյանը հրապարակեց երիտասարդական հավաքականի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզչական շտաբը` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ, հրապարակել է մինչև 21 տարեկան այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Եվրոպայի 2013 թ. առաջնության ընտրական փուլի` Անդորրայի (սեպտեմբերի 3-ին) և Չեխիայի (սեպտեմբերի 6-ին) ազգային թիմերի հետ հանդիպումներին:
Մեր երիտասարդական ընտրանին օգոստոսի 30-31-ը երկօրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Դարպասապահներ
Արսեն Պետրոսյան, «Փյունիկ»
Կարեն Իսրայելյան, «Փյունիկ»
Պաշտպաններ
Հովհաննես Համբարձումյան, «Բանանց»
Ալեն Համբարձումյան, «Գանձասար»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»
Գրիշա Խաչատրյան, «Բանանց»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Բանանց»
Արգիշտի Պետրոսյան, «Բանանց»
Կիսապաշտպաններ
Գագիկ Պողոսյան, «Փյունիկ»
Դավիթ Սուջյան, «Բանանց»
Վալտեր Պողոսյան, «Բանանց»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Բենիկ Հովհաննիսյան, «Բանանց»
Խորեն Բայրամյան, «Ռոստով», Ռուսաստան
Աշոտ Սարդարյան, ՍԱՍ «Էուպեն», Ֆրանսիա
Վարդգես Սաթումյան, «Միկա»
Հարձակվողներ
Գևորգ Բադալյան, «Բանիկ» Օստրավա, Չեխիա
Հովհաննես Հովհաննիսյան, «Փյունիկ»
Գևորգ Կարապետյան, «Արարատ»
Մարզումային ծրագիր
30.08.11 18:00 «փակ»
31.08.11 18:00 «փակ»