29/08/2011 10:28
Բաղդադում պայթեցվել է սունիական ամենախոշոր մզկիթներից մեկը
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մերձակայքում մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել Ումմ ալ-Կուրա մզկիթում, ինչի հետևանքով զոհվել է 29 մարդ, 38-ը` վիրավորվել են, իսկ զոհվածների մեջ է նաև Իրաքի խորհրդարանի պատգամավոր Խալիդ ալ-Ֆահդավին:
Պայթեցված կառույցը Իրաքի ամենախոշոր սունիական մզկիթն էր:
Նշենք, որ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաև 2006թ.-ին: Այն ժամանակ ահաբեկիչները պայթեցրել էին Սամմարա քաղաքի, որի բնակչության մեծ մասը սունիներ են, Ասկարիա շիական մզկիթը, ինչը հանգեցրեց Իրաքում միջկրոնական բախումներին, իսկ երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին` սունիների և շիաների միջև: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: