29/08/2011 16:45
ՄԱԿ-ը զգուշացնում է. Թռչնագրիպը կարող է վերադառնալ
H5N1 վիրուսի համաճարակը, որն ավելի հայտնի է որպես թռչնագրիպ, կարող է կրկին գլուխ բարձրացնել այն վայրերում, որտեղ նախկինում հիվանդությունը տարածված չէր:
Հնարավոր երկրների թվին են պատկանում Իսրայելը, Բուլղարիան, Ռումինիան, Նեպալը և Մոնղոլիան:
Բացի այդ, փորձագետները զգուշացնում են վիրուսի հնարավոր մուտացիայի մասին, որից հետո գոյություն ունեցող պատվաստանյութերը չեն կարող արդյունավետ պայքարել:
Ըստ ԱՀԿ` 2003-ից վիրուսի հայտնաբերման պահից սկսած` ողջ աշխարհում 330 մարդ արդեն մահացել է: