29/08/2011 11:55
Ճապոնիայի նոր վարչապետն է Յոշիհիկո Նոդան
Ճապոնիայի իշխող Դեմոկրատական կուսակցության առաջնորդ է ընտրվել` ներկուսակցական ընտրությունների արդյունքում, ֆինանսների նախարար Յոշիհիկո Նոդան (Yosihiko Noda):
Նրա օգտին են քվեարկել խորհրդարանում ներկա Դեմոկրատական կուսակցության 395 պատգամավորներից 215-ը:
Նշենք, որ Դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդի ընտրության անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ուրբաթ օրը հրաժարական տվեց Նաոտո Կանը:
Նոդան ծնվել է 1957թ.-ի մայիսի 20-ին, ավարտել է Ճապոնիայի ամենահեղինակավոր ԲՈՒՀ-րից մեկը` Վասէդան, ինչպես նաև Մացուսիտայի Ինստիտուտը: Քաղաքական կենսագրությունը սկսել է 1987թ.-ից, 1998թ.-ից մինչ օրս մտնում է Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցության կազմի մեջ, իսկ 2010թ.-ի հունիսին նշանակվել է Ճապոնիայի ֆինանսների նախարար: Այդ մասին հաղորդում է ռիա.ռու(ria.ru) կայքը: