29/08/2011 10:50
Ահաբեկչություն Նիգերիայում ՄԱԿ-ի ներկայացուչության մոտ
Ուրբաթ օրը Նիգերիայի մայրաքաղաքում` ՄԱԿ-ի շենքի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի:
Նիգերիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Մարտին Դավեսը հայտարարել է, որ ըստ վերջին տեղեկատվության, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը աճել է` 18-ից հասնելով 23-ի, 81 մարդ վնասվածքներ է ստացել:
Ուրբաթ օրը Աբուջա քաղաքի, ՄԱԿ-ի ներկայացուցչության տարածքում աշխատել է պայթուցիկ սարք, որի արդյունքում վնասվել են բազմաթիվ տներ: Ենթադրաբար, ռումբը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ, որը մոտեցել է ՄԱԿ-ի շենքին:
Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը ահաբեկչությունից անմիջապես հետո դատապարտել է այն: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու-ն: