29/08/2011 15:55
Ապստամբները վերջնագիր են ներկայացրել Քադաֆիի պաշտպաններին
Լիբիայի ապստամբների ղեկավարները վերջնագիր են ներկայացրել Մուամար Քադաֆիի կողմնակիցներին, ովքեր գտնվում են նրա հայրենի քաղաք Սիրտում: Ինչպես հաղորդում է CNN-ը, նրանց առաջարկվել է դադարեցնել դիմադրությունը և մինչև օգոստոսի 30-ը հանձնվել:
Հակառակ դեպքում, ինչպես պարզաբանել է հրամանատարության ներկայացուցիչը, քաղաքը ուժով է «ազատագրվելու»: Վերջին օրերին ընդդիմադիրների ջոկատները մարտերով արևմտյան և արևելյան կողմից մոտեցել են Սիրտին, մոտավորապես 20 կմ, որի արդյունքում քաղաքը փաստորեն կտրվել է մատակարարման բոլոր ճանապարհներից:
Թե ինչպիսի՞ն է Մուամար Քադաֆիի կողմնակիցների ձեռքում գտնվող վերջին խոշոր բնակավայրը` ստույգ տեղեկատվություն չկա:
Ինչպես հաղորդում է BBC News-ը Սիրտից, բնակավայրի արվարձաններում շարունակվում է հրետանային փոխհրաձգությունը, իսկ ՆԱՏՕ-ի օդուժը հարվածներ է հասցնում նախկին վարչակարգի կողմնակիցների դիրքերին:
Ավելի վաղ ապստամբները մերժել էին Քադաֆիի առաջարկությունը իշխանությունը փոխանցելու բանակացություններ սկսելու վերաբերյալ: Հաղորդում է Լենտա.ռու-ն: