29/08/2011 10:42
Քադաֆիին կդատեն Լիբիայում, այլ ոչ թե Հաագայում
Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ-ալ-Ջալիլը հայտարարել է, որ Մուամար Քադաֆիին, եթե նրան կենդանի հայտնաբերեն, դատելու են Լիբիայում և չեն հանձնելու Հաագայի Միջազգային քրեական դատարանին:
Նա դա բացատրել է այն հանգամանքով, որ Լիբիան չի մտնում Հռոմեական ստատուսի մեջ, ինչի հիման վրա գործում է Միջազգային քրեական դատարանը, իսկ տեղական դատաիրավական համակարգը առավելություն ունի միջազգայինի նկատմամբ:
Նշենք, որ 2011թ.-ի հունիսի 27-ին Միջազգային քրեական դատարանը Մ. Քադաֆիին և նրա որդի` Սեյֆ ալ-Իսլամին և Լիբիայի հետախուզության պետի` Աբդուլլա աս-Սենուսիին ձերբակալելու որոշում էր կայացրել: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: