29/08/2011 11:35
Թուրքիան կվերադարձնի հայերից բռնագրավված ունեցվածքը
Թուրքիայի կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է ընդունել, համաձայն որի Թուրքիան պարտավորվում է վերադարձնել 1936 թվականից հետո բռնագրավված հրեական սինագոգերի և քրիստոնեական՝ այդ թվում հունական ու հայկական եկեղեցիների ունեցվածքը: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Ըստ տեղեկատվության, կառավարությունը պատրաստվում է փոխհատուցում վճարել այն ունեցվածքի դիմաց, որոնք ժամանակին վաճառվել են:
Տեղեկատվության համաձայն, վերադարձի ենթակա եկեղեցական ունեցվածքը ներառում է նախկին մի հիվանդանոց, որբանոցի, դպրոցի շենքեր, գերեզմանատներ, խանութ, հողամաս, ինչպես նաև Սուրբ Հարություն հիմնադրամին պատկանող ողջ ունեցվածքը:
Նշվում է, որ նման որոշման ընդունումը իրականցվել է Եվրամիության և Մարդու Իրավունքների եվրոպական դատարանի` Թուրքիայի դեմ ներկայացված մի շարք հայցերի ճնշման ներքո: