30/08/2011 13:42
Բակո Սահակյանն ընդունել է Ռուբեն Հայրապետյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր` օգոստոսի 30-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը, քննարկվել են Արցախում ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարզադաշտերի բարեկարգման եւ այդ ցանցի ընդլայնման ուղղությամբ աշխատանքների իրականացմանը: Տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: