30/08/2011 11:44
Չուրկին.Քադաֆիի հաշիվները կտրամադրվեն մարդասիրական կարիքներին
Ռուսաստանը պնդում է, որ Մուամար Քադաֆիի կառավարության` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից արգելափակված արտասահմանյան հաշիվները, որոնք այժմ գտնվում են լիբիական ընդդիմության տրամադրության տակ, ծախսվեն բացառապես մարդասիրական կարիքների վրա և Լիբիայի բոլոր քաղաքացիների հետաքրքրությունների սահմաններում: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
Նախորդ շաբաթվա վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Մուամար Քադաֆիի ԱՄՆ-ի բանկերում գտնվող 1.5 մլն. դոլար կազմող ակտիվների սառեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նախաձեռնությունը` նպատակով` տրամադրել այն Լիբիայի անցումային ազգային խորհրդին:
Վաշինգտոնի խնդրանքը ակտիվորեն պաշտպանել են Լոնդոնը և Փարիզը: Մոսկվան, ինչպես փոխանցել է Վիտալի Չուրկինը, «կարգավորել է դիմումի նախնական ծրագիրը» պնդելով, որ օգնությունը պետք է կրի «ապաքաղաքականացված» բնույթ, օգտագործվի բացառապես մարդասիրական կարիքների վրա և Լիբիայի ամբողջ տարածքում ու նրա բոլոր քաղաքացիների հետաքրքրությունների սահմաններում:
Բացի այդ, նրա խոսքերով, Մոսկվան պնդել է` սառեցված ակտիվների առանձնացման, բաշխման ու յուրացման համար ստեղծել վերահսկողության թափանցիկ մեխանիզմներ: