30/08/2011 14:03
Ֆեռնանդո Ռոիգ. «Իսպանիայի առաջնությանը փոփոխություններ են պետք»
Իսպանական «Վիլյառեալի» նախագահ Ֆեռնանդո Ռոիգը մեկնաբանել է «Բարսելոնից» իր թիմի` 0:5 հաշվով կրած պարտությունն Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում:
«Ես ստիպված եմ վաճառել ֆուտբոլիստներին, որպեսզի ինչ-որ կերպ հավասարակշռեմ բյուջեն, իսկ մյուս ակումբները հանգիստ վարկեր են վերցնում,- Ռոիգի խոսքերը մեջբերել է «Goal»-ը:- Եթե դուք ցանկանում եք, որպեսզի առաջնությունում ընդամենը երկու խաղ լինի, ապա նրանում ընդամենը երկու հանդիպում էլ կլինի: Բայց չեմ կարծում, որ դա լավ է ֆուտբոլի համար: Կամ մենք փոփոխություններ կկատարենք առաջիկա 3-4 տարվա ընթացքում, կամ կսպանենք իսպանական ֆուտբոլը»: