30/08/2011 10:07
Քադաֆիի ընտանիքի անդամները ժամանել են Ալժիր. ԱԳՆ
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը երեք երեխաների հետ երկուշաթբի ժամանել է Ալժիր: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը` հղում անելով այդ երկրի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը:
«Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիան, դուստրը Աիշան, որդիներ Մուհամեդն ու Հանիբալը իրենց երեխաների ուղեկցությամբ մուտք են գործել Ալժիրի տարածք ժ 8.45-ին», - ասված է նախարարության հաղորդագրությունում: Մուամար Քադաֆիի գտնվելու վայրի մասին ոչինչ չի ասվում:
Նախարարությունում հայտնել են նաև, թե տեղեկատվությունն այս մասին հաղորդվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Լիբիայի Ազգային անցումային խորհրդին:
Վերջինիս ներկայացոցիչներից Մահմուդ Շամմանը, մեկնաբանելով լուրը, հայտարարել է, թե Ալժիրը նպատակ ունի հետագայում Քադաֆիի ընտանիքին հանձնել երրորդ երկրի:
Ազգային անցումային խորհուրդը նաև իր տարակուսանքն է հայտնել, թե որևէ մեկը «կարող է օգնել Քադաֆիի ընտանիքին»: