30/08/2011 10:26
«Այրին» փոթորկի արդյունքում 40 մարդ է զոհվել
Այրին փոթորիկի արդյունքում, որը հանգստյան օրերին պահպանեց մրրկահողմի կարգավիճակը, զոհվել են ավելի քան 40 հոգի: ԱՄՆ Հյուսիս-արևելյան շրջանի նահանգների իշխանությունները զգուշացնում են, որ ջրհեղեղը կարող է շարունակվել ևս 3 օր:
«ԲիԲիՍի»-ի ռուսական ծառայությունից տեղեկացնում են, որ ավելի քան 5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Վերմոնդ նահանգը նոր է սկսել ուշքի գալ վերջին մի քանի տասնամյակում այս շարջանում եղած ամենաուժեղ ջրհեղեղից:
Օգտագործողների իրավունքների պաշտպանության կազմակերպության գնահատմամբ` ապահովագրական ընկերությունների ծախսը կարող է գերազանցել 7 միլիարդ դոլարը` մրրկահողմի կրած վնասների պատճառով:
Հիմնական հարվածը «Այրինը» հասցրել է խիտ բնակեցված ԱՄՆ հարավային ծովափից մինչև Հյուսիսային Կարոլինա և Վերմոնդ:
Իսկ Նյու- Ջերսիում, Քոնեքտիկուդում և Նյու Յորքում ջրհեղեղն ավելի քան 3 միլիոն մարդկանց տներ է վնասել:
Ներկա դրությամբ փոթորիկը հատել է ԱՄՆ-ի հետ Կանադայի սահմանը և շարժվում է հյուսիս-արևելյան երկրներ: