30/08/2011 13:06
Սիրիայում վերսկսվել են բողոքի ակցիաները
Այսօր լուսաբացին Սիրիայի գրեթե ողջ տարածքում կրկին վերսկսվել են հակակառավարական բողոքի ակցիաները:
Բողոքի ակցիաները սկսվել են առավոտվա տոնական ախոթքից հետո, որը խորհրդանշում էր Ռամադան սուրբ ամսվա փակումը:
Ինչպես նշում են բողոքավորները, անվտանգության ուժերը կրակ են բացել իրենց ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների, Դերաա քաղաքում բողոքի ակցիայի ցրման ժամանակ սպանվել է 3 մարդ, տասնյակները վիրավորվել են: Հաղորդում է BBC-ին: