30/08/2011 10:43
ԱՄՆ-ը չի ընդունում Աբխազիայի ընտրությունները
Միացյալ Նահանգները օգոստոսի 27-ին Աբխազիայում կայացած նախագահական ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ և կրկին վերահաստատում իր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին հայտնում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Նա, իր հայտարարության մեջ, նաև կոչ է արել Ռուսաստանին կատարել 2008թ-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի պայմանները:
«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում կատարել իր պարտականությունները` սկսած կրակի դադարեցումից մինչև զորքերի դուրս բերումը և թույլատրել մարդասիրական օգնության ազատ տրամադրում»,-ավելացրել է Նուլանդը:
Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահից հետո, օգոստոսի 27-ին Աբխազիայում անցկացվեցին արտահերթ նախագահական ընտրություններ, որում հաղթեց փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը: