31/08/2011 10:30
Գրոզնիում ահաբեկչության հետևանքով զոհվել է 8 մարդ
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երեկ երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում զոհվել է 8 մարդ, վիրավորվել` 22-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով տեղի իրավապահ մարմինների հրապարակած տեղեկատվությանը:
Ինչպես հաղորդվում է, պայթյուններն արձանագրվել են կես ժամ ընդմիջումով քաղաքի կենտրոնական սրճարաններից մեկի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ երկու պայթյուններ էլ կատարվել են մահապարտ ահաբեկիչների կողմից։
Առաջին պայթյունն իրականացվել Բոգդան Խմելինսկի փողոցում, երբ ահաբեկիչը գործի է դրել մարմնին կցված պայթուցիկը: Երբ ոստիկանական ուժերը ժամանել են դեպքի վայր, գրանցվել է նաև երկրորդ պայթյունը:
Զոհվածների թվում են ոստիկանության 7 և արտակարգ իրավիճածկների նախարարության 1 աշխատակից:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ահաբեկչություններից հետո հրավիրած արտահերթ խորհրդակցությանը հայտարարել է, թե հանցագործները խստորեն պատժվելու են: