31/08/2011 10:12
Լիբիայում փետրվար ամսից ի վեր զովել է 50 հազար մարդ
Սույն թվականի փետրվար ամսից Լիբիայում սկիզբ առած հակակառավարական ցույցերին ու դրանց հաջորդած քաղաքացիական պատերազմին զոհ է գնացել մոտ 50 հազար մարդ: «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ, նման տեղեկատվություն է հրապարակել երկրի Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ գնդապետ Հիշամ Բուհագիրը:
Նշենք, ավելի վաղ ընդդիմությունն հայտարարում էր մոտ 20 հազար զոհվածների մասին:
Տեղեկատվության համաձայն, միայն Միսրաթա քաղաքում զոհվել է 15 հազար, Զլիթանում` 17 հազար: Ընդդիմությանն հաջողվել է ազատ արձակել մոտ 28 հազար ազատազրկվածների: