31/08/2011 13:34
Լիբիայում չեն լինի ՄԱԿ-ի խաղաղապահներ
Լիբիայի նոր իշխանությունները մերժել են երկրում որևէ միջազգային ուժերի տեղաբաշխման գաղափարը:
Սակայն Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Իան Մարտինը հայտարարել է, որ Լիբիա ռազմական դիտորդների գործուղման հարցը քննարկվում է:
Նա նշել է, որ շատ պարզ է, որ լիբիացիները ցանկանում են խուսափել ՄԱԿ-ի կամ այլ ուժերի տեղաբաշխումից:
Լիբիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի տեղակալ Իբրահիմ Դաբբաշիի խոսքերով, ՄԱԿ-ը քննարկում է Լիբիա խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը, բայց փաստն այն է, որ լիբիական ճգնաժամը յուրահատուկ է, դա քաղաքացիական պատերազմ չի, կամ 2 կուսակցությունների միջև հակամարտություն, դա ժողովրդի պայքարն է, որն իրեն պաշտպանում է բռնապետությունից:
Նշենք, որ նախօրեին, Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը չի զգում արտաքին օգնության պահանջ, որպեսզի պահպանի անվտանգությունը: Այդ մասին հաղորդում է «ԲիԲիՍի» (bbc.co.uk) կայքը: