31/08/2011 18:11
Ալժիրը Քադդաֆիին կհանձնի Միջազգային քրեական դատարանին
Ալժիրը Միջազգային քրեական դատարանին կհանձնի Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին, եթե նա մուտք գործի իր վարչական տարածք: Այդ մասին հայտարարել է Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան:
Նրա խոսքերով` Ալժիրը հարգում է միջազգային օրենքները և կիրականացնի Միջազգային քրեական դատարանի որոշումը, սակայն դա չի նշանակում, որ Ալժիրի իշխանությունները ճանաչում են Լիբիայի Ազգային անցումային խորհրդի օրինականությունը:
Հաղորդվում է, որ նմանատիպ գործողություններ կիրականացվեն Քադդաֆիի վարչակարգի այլ ներկայացուցիչների նկատմամբ նույնպես, այդ թվում նրա որդու` Սեյֆ ալ-Իսլամի, ում նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման որոշում էր կայացրել` հումանիտար հանցագործությունների համար: Այդ մասին հաղորդում է ria.ru կայքը: