31/08/2011 12:04
1,5 միլիարդ դոլար՝ Լիբիայի ժողովրդին
ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության է արժանացրել բրիտանական իշխանությունների խնդրանքը՝ 1,5 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ լիբիական արժեթղթերի վրայից կալանքը հանելու մասին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հեյգը նշել է, որ այս որոշումով Լիբիայի ժողովրդին օգնություն ցուցաբերելու գործում կարևոր քայլերից մեկը կատարվեց։
Փողերը, որ Քադաֆիի կառավարությունը պահ էր տվել Անգլիայում, մնացած ակտիվների հետ միասին սառեցվել էին դեռևս փետրվարին, հեղափոխական իրադարձություններից շատ չանցած։