31/08/2011 10:57
WikiLeaks-ը հակերային հարձակման է ենթարկվել
Կիբեր հարձակման արդյունքում WikiLeaks-ի սերվերները ոչնչացվել են հավանաբար այն բանից հետո, երբ այնտեղ հրապարակվել են ԱՄՆ պետդեպարտամենտի տասնյակ հազարավոր փաստաթղթեր:
«WikiLeaks.org»-ը ներկա պահին ենթարկվում է կիբեր հարձակման»,-հաղորդագրություն էր տեղադրվել Twitter-ի` WikiLeaks-ի էջում:
Կայքի սեփականատերերը հավատացնում են, որ հարձակումը շարունակվում է և այցելուներին խնդրում իրենց անհրաժեշտ փաստաթուղթը որոնել «հայելային կայքերում»:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, թե գողացված տեղեկատվության տեղադրումը հակասում է ամերիկյան շահերին և օրենքով դատապարտելի է:
Պետդեպարտամենտի արտաքին քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել էր, որ ԱՄՆ-ն խիստ դատապարտում է ծառայողական գաղտնիքների անօրինական հրապարակումը, ինչը վնասում է երկրի դիվանագիտությանը և անվտանգությանը: Նրա խոսքերով Պետդեպարտամենտը շարունակելու է հետևել նման հրապարակումներին և պատճառած վնասները չեզոքացնելու քայլեր ձեռնարկել:
Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: