31/08/2011 11:24
Անհաջող մահափորձ` Եմենի պաշտպանության նախարարի նկատմամբ
Եմենի պաշտպանության նախարար, գեներալ Մոհհամեդ Նասսեր Ահմեդի վրա անհաջող մահափորձ է իրականացվել:
Պաշտպանության նախարարի ավտոշարասյան անցնելու պահին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել են նրա 2 թիկնապահները և ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ինքը` նախարարը չի տուժել:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախարարն այցելել էր հարավային Աբյան նահանգը, որտեղ բախումներ են տեղի ունենում զինված ուժերի և «Ալ-քաիդա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև: Այդ մասին հաղորդում է ռբկ.ռու(rbc.ru) կայքը: