01/09/2011 10:23
Ալժիրը Քադաֆիին ապաստան չի տրամադրի
Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին փորձել է բանակցություներ վարել Ալժիրի ղեկավարության հետ ապաստան հայցելու նպատակով, սակայն այդպես էլ դրական պատասխան չի ստացել: Այս մասին գրում է տեղի «Ալ Վատան» թերթը, հղում անելով կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին:
Տեղեկատվության համաձայն, օրեր առաջ Քադաֆին իր ընտանիքի անդամների հետ գտնվել է Ալժիրի հետ սահմանակից Գադամես վայրում, սակայն հարևան երկիր մուտք գործելու իրավունք չի ստացել:
«Քադաֆին փորձել է հեռախոսային կապ հաստատել Ալժիրի նախագահ Բուտեֆլիկի հետ, սակայն վերջինս հրաժարվել է», - ասել է պարբերականի աղբյուրն ու նշել, թե Ալժիրի նախագահը իր մերժումը պայմանավորել է երկրում տիրող ներքին իրավիճակով:
Կառավարական աղբյուրը փաստել է, թե Քադաֆիի ներկայացուցիչները մի քանի անգամ փորձել են կապ հաստատել Ալժիրի ղեկավարության հետ, սակայն բոլոր ջանքերն այդպես էլ ապարդյուն են անցել: