01/09/2011 14:25
Սեպտեմբերի 3-ին` 4 մենամարտ մարզահամերգային համալիրում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մարտում թեթևքաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը կմենամարտի հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի հետ:
Բացի դրանից, պլանավորված է ևս երեք մարտ: 55,5 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ազատ Հովհաննիսյանը կմենամարտի լատվիացի Սերգեյ Տասիմովի հետ: 59 կգ քաշային Գաբրիել Տոլմաջյանի մրցակիցն էստոնացի Եվգենի Ֆյոդորովն է, իսկ 60 կգ քաշային կարգի շրջանակներում բելգիացի Հովհաննես Ժամկոչյանը կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Միխայիլ Գոգոլաշվիլու հետ: Վերջինս, ի դեպ, Երևան կժամանի այսօր: