01/09/2011 11:20
Դեվիդ Պետրեուսը` Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն
Գեներալ Դեվիդ Պետրեուսը, Աֆղանստանում ամերիկյան զորքերի նախկին հրամանատարը, պաշտոնապես դուրս է եկել զինված ուժերից և պատրաստվում է զբաղեցնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի պաշտոնը:
Գեներալ Պետրեուսը ղեկավարել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի գործողությունները նախորդ տարի, մինչև գեներալ Ջոն Ալլենին այդ գործառույթը փոխանցելը:
Նշենք, որ Դ. Պետրեուսը համարվում է ամերիկյան ամենաազդեցիկ ռազմական սպաներից մեկը, որը ռազմական ծառայության մեջ է գտնվում 37 տարի: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: