01/09/2011 10:37
Ապստամբները ձերբակալել են Լիբիայի ԱԳ նախարարին
Քադաֆիի վարչակազմի արտաքին գործերի նախարար Աբդուլ Ատի ալ-Օբեյդին ձերբակալվել է ապստամբների կողմից:
Հաղորդվում է, որ նա ձերբակալվել է Տրիպոլիի մերձակայքում գտնվող իր Ջանզուրե ֆերմայում:
Նշենք, որ Ա. Օբեյդին Լիբիայում զբաղեցրել է կարևոր պաշտոններ`1977-1979թթ.-ին եղել է վարչապետ, 1982-1984թթ.-ին`արտաքին գործերի նախարար, իսկ 2010թ.-ին նա կրկին նշանակվել է Լիբիայի արտաքին գործերի նախարար, երբ նախկին նախարար Մուսա
Կուսան լքել է երկիրը և մեկնել Մեծ Բրիտանիա: Այդ մասին հաղորդում է rbc.ru կայքը: