01/09/2011 11:47
ՌԴ-ն ճանաչել է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը
ՌԴ-ն ճանաչում է Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որպես գործող իշխանություն: Այդ մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:
Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ-ն և Լիբիան, ելնելով այն հանգամանքից, որ մինչ այդ ՌԴ-ի և Լիբիայի միջև ստորագրված պայմանագրերը և այլ երկկողմանի պարտավորությունները շարունակելու են գործել 2 պետությունների հարաբերություններում և դրանք պետք է բարեխղճորեն կատարվեն ՌԴ-ի և Լիբիայի կողմից: